Հատված
Մեր աշխատանքի թեման «Արտագաղթի սոցիալ-հոգեբանական պատկերն» է: Թեմայի ընտրության հիմնավորումը պայմանավորված է նրանով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետությունն ապրեց տնտեսական խորը ճգնաժամ, ինչի արդյունքում շատ ընտանիքներ հայտնվեցին ծայրահեղ աղքատության մեջ: Գործազրկության բարձր մակարդակը երկրում ձևավորեց ցածր աշխատավարձով աշխատուժ պահելու քաղաքականություն, ինչի արդյունքում աշխատավարձը ոչ միայն չբավարարեց ընտանեկան ծախսերին, այլև՝ օրական սննդին: Ստացած աշխատավարձը վերջանում էր հենց նույն օրը, բայց ընտանիքն այդպես էլ չէր կարողանում լուծել հանապազօրյա հացի խնդիրը: Ստեղծված իրավիճակում խնդրի միակ լուծումը արտերկրում աշխատանք փնտրելն էր: Դրա համար էլ շատ տղամարդիկ թողեցին իրենց երեխաներին և կանանց և մեկնեցին արտերկիր՝ աշխատանք գտնելու և ընտանիքին օգնելու հույսով: Արտագնաաշխատանքը, սակայն, օգնությունից բացի առաջ բերեց նաև մի շարք սոցիալ-հոգեբանական խնդիրներ: Այս աշխատանքը կատարելու ընթացքում մենք փորձելու ենք պարզել, թե ինչ ազդեցություն է ունեցել արտագաղթը հայ ընտանիքների վրա:
Գրականության ցանկ
1. Այլընտրանք գիտական հանդես, Ա. Հարությունյան, Միգրացիայի վրա ազդող գործոնները, պատճառները և հետևանքները ՀՀ-ում, աղբյուրը՝ http://alternative.am/wp-content/uploads/2015/09/Աննա-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-Միգրացիայի-վրա-ազդող-գործոնները-պատճառները-ևհետևանքները-ՀՀ-ում.pdf
2. Թ. Հակոբյան, Մաշվող Հայաստան. արտագաղթը 1992-2005թթ. , Հոդված, աղբյուրը՝ https://www.civilnet.am/news/2016/08/03/մաշվող-հայաստան-արտագաղթը-1992-2015/298101
3. Լ.Ռ.Մնացականյան, Արտագաղթի հոգեկան տրավման և հետագա սոմատիզացիան Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի մոտ, Հոգեկան առողջության հայկական հանդես 2013, 4(2), էջ 24-25, աղբյուրը՝ http://www.apnet.am/journal/datas/articles/85.pdf
4. Հ. Մարզպանյան, Հ. Մարկոսյան, Ն. Խաչատրյան, Միգրացիայի ռիսկերը և մարդկային կապիտալի վերարտադրությունը, Երևան 2016
5. Նալչաջյան Ա, Էթնիկական հոգեբանություն, Եր. 2000
6. https://ampop.am/migration-in-armenia/
7. https://ampop.am/migration-in-armenia/