Հատված
Հայտնի է, որ յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքում մեծ դեր է հատկացվում ինովացիոն գործունեությանը։ Եթե վերջինս բացակայում է, ապա, որպես կանոն, տվյալ երկրի արդյունաբերությունը մոտենում է լճացման շեմին։ Ինովացիաները նպաստում են արտադրության շահավետության բարձրացմանը։ Պատահական չէ, որ բիզնես-գաղափարների շուկայականացումը (գյուտեր, արդյունաբերական նմուշներ, ռացիոնալիզատորական առաջարկություններ, օգտակար սարքեր, նոու- հաուներ) թույլ է տալիս տվյալ ձեռնարկությանը հասնել զգալի տնտեսական առավելությունների մրցակիցների նկատմամբ։ Սովորաբար որպես մարդկանց մտավոր գործունեության արդյունք հանդես եկող գիտատեխնիկական արտադրանքը առանց լրացուցիչ ֆինանսական ծախսերի և հաշվարկների չի կարող անմիջապես ներդրվել արտադրությունում, քանի որ այն դեռևս պետք է հաստատի իր առևտրային արժեքը։ Տնտեսական նոր (կապիտալիստական) հարաբերությունների ձևավորման շրջանում իշխում են անհատի ազատության, ստեղծագործական ակտիվության, նրա ինքնօրենության, ինքնաբավության գաղափարները, որոնք պահանջում են հասարակական-քաղաքական կյանքի վերափոխում, անհատի մասին նոր հայեցակարգերի մշակում՝ դառնալով բիզնեսի առաջացման սոցիալ-քաղաքական և գաղափարական նախադրյալներ:
Գրականության ցանկ
1. Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն: Միջազգային առևտրի վիճակագրություն 2015թ.,
2. ՀՀ կառավարության 2011թ. փոտրվարի 17-ի նիստի N6 արձանագրային որոշում «Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգ»
3. ՀՀ ԱՎԾ, Վիճակագրական տարեգիրք 2018թ.,
4. Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում, ուղեցույց, Երևան 2010, էջ
5. Հ. Աղաջանյան, Տնտեսագիտության տեսություն, մաս I: Ուսումնական ձեռնարկ, Եր., 2008: Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում: Ուսումնական ձեռնարկ, ընդ. ղեկ. և խմբ. Մ. Ս. Ղանթարջյան, Մասնագիտության արդիական հիմնախնդիրները (ինովացիոն կառավարում) ուսումնական ձեռնարկ, Երևան 2014,
6. Մարկոսյան Ա., Գասպարյան Հ., Մտավոր սեփականություն։ Կառավարման հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2004։
7. Մկրտչյան Զ.Հ., Տեխնոլոգիական մշակումների առևտրայնացման ուղիով ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների կազմակերպչական փուլերը, «Կառուցվածքային և ինստիտուցիոնալ վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի նյութեր, Երևան, 2004
8. Մելքումյան, Եր., 2014, էջ 28: Ա. Մարկոսյան, Տնտեսագիտություն բոլորի համար, Եր., 2006,
9. Ս. Ղանթարջյան, Մասնագիտության արդիական հիմնախնդիրները (ինովացիոն կառավարում) ուսումնական ձեռնարկ, Երևան 2014,
10. Տնտեսագիտության տեսություն: Ուսումնական ձեռնարկ, Եր., 2009,