Հատված
19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբը Եգիպտոսի պատմության ամենաբեկումնային շրջաններից մեկն էր։ 19-րդ դարի վերջերին Բրիտանիային հաջողվեց իր գերիշխանությունը հաստատել Սուեզի ջրանցքի և ամբողջ Եգիպտոսի վրա՝ դրանով իսկ վերահսկելով միջազգային կարևորագույն ծովային ուղիներից մեկը: Բրիտանական կաբինետը հայտարարում է, որ իբրև թե Անգլիան Եգիպտոսը պահելու նպատակ չունի և կհեռանա անմիջապես, երբ երկրի ներքին վիճակը հնարավորություն կտա հրաժարվել այդ «ծանր առաքելությունից»: Սակայն իրականում Բրիտանիան չէր պատրաստվում հեռանալ, ընդհանակառակը, շարունակական քայլեր էր ձեռնարկում այս երկրի նկատմամբ իր գերիշխանությունը ամրապնդելու, տնտեսական կախվածությունը խորացնելու համար: Եգիպտոսի իրավական կարգավիճակը անորոշ էր մնում մինչև 1914 թվականը: Փաստացի իրելով Եգիպտոսում, Բրիտանիայի վերահսկողությունը ոչ մի միջազգային-իրավական ակտով չէր ամրագրվում: Այս իրավիճակը լրիվ համապատասխանում էր Բրիտանիայի արտաքին քաղաքականությանը:
Գրականության ցանկ
1. Կիրակոսյան Ա․, Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը (19-րդ դարի 30-ական թթ. — 1914 թ.), Երևան, 1999
2. Հովհաննիսյան Ն․, Արաբական երկրների պատմություն, Հ․ 3, Երևան, 2003
3. A History of Modern Egypt and Anglo-Egyptian Relations, 1800-1953 By John Marlowe,
4. Barnett C.. The Collapse of British Power. Pan Macmillan, 2002
5. Beckett I.. The Great War. — 2007
6. Charles Baker. Government control in UK & US during WWI — 1921
7. Ferguson N, Empire: The Rise and Demise of the British World Order and the Lessons for Global Power, New York, «Basic Books», 2004 — 351 էջ
8. Goldschmidt, Arthur and Lawrence Davidson. A Concise History of the Middle East, Eighth edition. page 207-208, Colorado 2005
9. John Horne, A companion to World War I. — Wiley-Blackwell, 2010
10. Knaplund P. Gladstone`s Foreign Policy. L.: Frank Cass & Co. Ltd, 1970
11. Millman B. A Counsel of Despair: British Strategy and War Aims, 1917 – 1918. – Journal of Contemporary History, v. 36, N 2, April, 2001