Հատված
Այսօր սովորողների և աշխատանք փնտրողների առջև դրված կարևորագույն առաջադրանքներից ու նպատակներից մեկը անգլերենի իմացությունն է: Օտար լեզվի դասավանդումը բարդ և համակարգված գործընթաց է, որը ներառում է մի շարք մեթոդներ ու մոտեցումներ: Առաջարկված մեթոդների ճիշտ և արդյունավետ կիրառումը կարող է նպաստել սովորողների լեզվական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև` անգլերեն լեզվի գործնական կիրառման հմտությունների կատարելագործմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն օրեցօր ավելի անհրաժեշտ ու կարևոր է դառնում մեր անձնական ու մասնագիտականկյանքում: Սովորողներն այսօր ավելի շատ են օգտվում զանազան տեխնոլոգիական միջոցներից, քան՝ քսաներոդ դարում: Չնայած այդ հանգամանքին, օտար լեզուներ դասավանդող որոշ ուսուցիչներ, այնուամենայնիվ, հաճախ խուսափում են դասի ընթացքում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումից: Նրանցից ոմանք քիչ կարևորություն են տալիս դրանց կիրառմանը, մյուսներն էլ, գուցե, խուսափում են դրանցից օգտվելու հմտության բացակայության պատճառով: Սույն աշխատանքում մենք կփորձենք հակիրճ ներկայացնել, թե ինչպես կարելի է օգտվել ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից սովորողների մոտ լեզվական հմտությունների զարգացման նպատակով:
Գրականության ցանկ
1. Բաբայան Ա., Իսրայելյան Ա. «Օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ուսուցման մեթոդական ուղեցույց», ԵՊՀ հրատարակչություն, 2014:
2. Գյուլումյան Ս., Ա. Գալանտերյան Ա., Պողոսյան Մ. «Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ», ՀԳԱ, Երևան, 2016:
3. Թորոսյան Ա. «Համակարգչային օպերատորություն: Ուսումնական ձեռնարկ», Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2017:
4. Սահրադյան Ա. «Կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման ուղեցույց», Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2015:
5. Емельянова Т.В., Медяник Г.А. «Игровые технологии в образовании». Электронное учебно-методическое пособие. Издательство ТГУ, Тольятти, 2015.
6. Adams A., Brindley S. “Teaching Secondary English with ICT,” Open University Press, New York, 2007.
7. Brindley S. “Teaching English,” Routledge, New York, 1994.