Հատված
Այսօր հայերի մի մասը հակված է այն կարծիքին, որ Հայաստանի թվով երրորդ հանրապետությունը առաջին հանրապետության տրամաբանական շարունակությունն է և որ այն վերականգնել է իր անկախությունը խորհրդային գերությունից, որի մեջ ընկել էր հեռավոր 1920 թ-ին: Այն, որ խորհրդային կարգերը Հայաստանում հաստատվեցին ոչ ժողովրդավար ճանապարհով և օտար պետության միջամտությամբ, ակնհայտ էր հենց ի սկզբանե: Խորհրդային Ռուսաստանը, որտեղ ցարական իշխանության տապալումից հետո իշխանության էին եկել բոլշևիկները, չէր հաշտվում Անդրկովկասում իր ազդեցության կորստի հետ, այդ իսկ պատճառով ամեն կերպ ձգտում էր վերականգնել ռուսական պետության դիրքերը Հարավային Կովկասում: Եթե տրամաբանական տեսանկյունից նայենք, Խորհրդային Միության փլուզումն ու միևնույն ժամանակ Հայաստանի անկախության հռչակումը փաստացի նշանակում էին այն անկախության վերականգնում, որը հայ ժողովուրդը կորցրել էր դեռ նախորդ դարի 20-ականների սկզբին: Միաժամանակ նաև կարծիք է շրջանառվում, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը նմանություններ ունի առաջին հանրապետության հետ: Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշերից` դրոշից, զինանշանից, հիմնից զատ մեր ներկայիս հանրապետությունն իր անցած պատմական բարդ և խորթուբորթներով լեցուն ճանապարհով նմանություն ունի:
Գրականության ցանկ
1. Խատիսեան Ալ., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Պէյրութ, 1968:
2. Մելիքյան Ա., «1918 թ. Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում», Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2012, № 2 — 3:
3. Վիրաբյան Վ., «Հայաստանը անդրկովկասյան հանրապետությունների 1920 թվակաի ապրիլյան վեհաժողովում», Երևան, 2004:
4. Վիրաբյան Վ., «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918 — 1920 թթ. (հետախուզություն, բանակ, ՆԳՆ)», Երևան, 2015:
5. Мачавариани Г., «ГУАМ как проект альтернативной интеграции на постсоветском пространстве», Вестник РУДН, серия Международные отношения, 2014, № 4