Հատված
Մեծաքանակ տվյալների ներմուծման և մշակման, համակարգչի հիշողությունում նրանց ներկայացման և պահպանման կազմակերպման ժամանակ հաճախ անհրաժեշտություն է առաջանում տեսակավորել, դասակարգել, սորտավորել տվյալները: Տվյալների տեսակավորման համար տարբեր ժամանակաշրջաններում մշակվել են տարբեր մեթոդներ, ալգորիթմներ, տվյալների տեսակավորման գործնթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Տվյալների տեսակավորման համար մշակված ալգորիթմների իրականացման ընթացքում դիտարկվում են հետևյալ հարցերը.
1. տվյալների ներկայացման համար ինչպե՞ս ընտրել անհրաժեշտ կառույցը,
2. տվյալ կառույցը տեսակավորելու համար ինչպե՞ս գտնել արդյունավետ ալգորիթմներ,
3. ինչպե՞ս առավել կարճ ժամանակահատվածում իրականացնել մշակված ալգորիթմը,
4. կոնկրետ խնդիրն իրականացնող ալգորիթմներից ինչպե՞ս ընտրել մեկը և առավել արդյունավետը,
5. ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ որոշ ալգորիթմներ ինչ-որ իմաստով «հնարավորներից լավագույնն են»:
Գրականության ցանկ
1. Д. Кнут — Искусство программирования для ЭВМ, Сортировка и поиск , Мир 1976г.
2. С.С. Лавров, Л.И. Гончарова — Автоматическая обработка данных. Хранение информации в памяти ЭВМ, Наука 1971г.
3. В.А. Евстигнеев — Применение теории графов в программировании, М. Наука 1985г.
4. Х.М. Дейтел, П.Дж. Дейтел – Как программировать на С++: М. 2000.
5. У. Топп, У.Форд – Структуры данных в С++: М. Бином, 2006г.
6. А.В. Ахо, Дж.Э. Хопкрофт, Дж.Д. Ульман – Структуры данных и алгоритмы. М.,С-П., К., 2003г.