Հատված
Կիրառական արվեստի յուրաքանչյուր ճյուղ իր ուրույն տեղն ունի հայ մշակույթում: Տիկնիկագործությունը ևս կիրառական արվեստի մի տեսակ է, որի պատմությունը ծնունդ է առնում հեթանոսական ժամանակներից: Յուրաքանչյուր ազգ ու էթնոս ունի տիկնիկների ստեղծման իր պատմությունը, պատրաստման իր եղանակները: Տիկնիկները դեռ հնուց եղել են մարդկանց կենցաղի անբաժան մասնիկը: Դրանք ծառայել են ոչ միայն խաղերի, այլև ծիսական արարողությունների համար, եղել են հմայիլներ և պաշտպանել չար ուժերից ու հիվանդություններից: Տիկնիկագործությունը Հայաստանում դեռ լավ զարգացած չէ, բայց քայլեր են արվում այդ հին հայկական ծիսական տիկնիկները մոռացության փոշուց հանելու և արվեստի այս ճյուղին նոր շունչ տալու համար: Տիկնիկը կրթական և դաստիարակչական ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու լայն հնարավորություններ է տալիս: Այս աշխատանքում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու հայոց ծիսական տիկնիկների թեմայի լուսաբանմանը և հանրահռչակմանը:
Գրականության ցանկ
1. Թամար Հայրապետյան, Չխոսկանության սովորույթի վերապրուկները «Համբերության Տիկնիկ» հեքիաթախմբում, աղբյուրը՝ http://hpj.asj-oa.am/6205/1/91.pdf
2. Ս. Ա. Եսայան, Հին Հայաստանի մարդակերպ արձանիկները
3. Տիկնիկների պատկերասրահի գործունեության ծրագիր
4. “История зарубежного театра”, под редакцией проф. Г.Н. Бояджиева и проф. А.Г. Образцовой. Из-во “Просвещение”,Москва,1981 г,
5. Обрядовые куклы. Куклы – обереги. Р.М.Головачёва
6. Флерина Е. А. Игра и игрушка. М., 1973
7. Նաիր Յան, Երևանը տիկնիկների պատկերասրահ ունի, 23.03.2017, աղբյուրը՝ https://www.azg.am/AM/culture/2017032402
8. http://asbarez.com/arm/97582/նոր-գիրքեր-հայկական-ծիսական-տիկնիկներ