Հատված
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները նախատեսվում են իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանական միջոցառումների իրականացումն ապահովելու համար: Քաղաքացիական պաշտպանության պլանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում համայնքի խնդիրները, կազմակերպությունների գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթուղթ է` բնակչության և նյութական արժեքները պաշտպանելու համար: Համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանի կազմումը հանդիսանում է քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներից ամենակարևորը և նպատակն է՝ հաշվարկել համայնքում առկա և անհրաժեշտ քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ:
Գրականության ցանկ
1. Հ.Մաթևոսյան, Քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, 2015թ.
2. http://www.mes.am/files/docs/1436.pdf