Հատված
Էլեկտրական սարքավորումների աշխատանքի խախտման պատճառ կարող են լինել ամպրոպային և կոմուտացիոն գերլարումները, որոնց ժամանակ վնասվում են տրանսֆորմատորների, բաժանիչների և մյուս սարքավորումների մեկուսացումները: Բաշխիչ սարք է կոչվում էլեկտրական էներգիայի ընդունման և բաշխման համար ծառայող էլեկտրական սարքավորումը, որն իր մեջ պարունակում է կոմուտացիոն ապարատներ, հավաքական և միացնող դողեր (անհրաժեշտության դեպքում նաև օժանդակ սարքավորումներ` կոմպրեսորային, ակումուլյատորային, յուղատնտեսություն և այլն), ինչպես նաև պաշտպանության, ավտոմատիկայի սարքավորումներ և չափիչ սարքեր: