Հատված
Ֆրանչայզինգը հանդիսանում է տեխնոլոգիաների միջազգային փոխանցման առավել տարածված ձևերից մեկը, որը կարելի է բնորոշել որպես հարաբերություն շուկայի մասնակիցների միջև՝ հիմնված մասնակիցներից մեկին ապրանքի արտադրության կամ բաշխման արտոնություն շնորհելու վրա: Ֆրանչայզինգի դերը որևէ երկրի տնտեսության մեջ չափազանց բարձր է, քանի որ այն հանդես է գալիս առավել արդյունավետ բաշխման միջոց, որի միջոցով ապրանքները ու ծառայությունները բաշխվում են երկրում և ամբողջ աշխարհում: Ֆրանչայզինգը գոյություն ունի դեռևս հնագույն ժամանակներից, սակայն պարբերաբար զարգանում և կատարելագործվում է: Հետևաբար կարող ենք խոսել ֆրանչայզինգի` որպես բիզնես-ձևաչափի մասին, քանի որ հենց այս ձևն է թույլ տալիս օգտվել արդեն հայտնի և սիրված բրենդների կողմից մշակված և իրենց արդարացրած տեխնոլոգիաներից՝ հնարավորություն ունենալով համեմատաբար քիչ ծախսումներով ծավալել ձեռնարկատիրական գործունեություն և գրավել նորանոր շուկաներ:
Գրականության ցանկ
1. Beshel B., An Introduction to Franchising: IFA Educational Foundation, 2001
2. В.В Кислинцына, МАРКЕТИНГ: Учебник для вузов, Киров, 2011
3. В.Колецников, Построение франчайзингово бизнеса, Москва, Санкт-Петербург 2008
4. Ж. Дельтей, “Франчайзинг”, школа бизнеса, Санкт-Петербург, Издательский Дом “Нева”, 2003
5. Скотт Шейн, Франчайзинг как инструмент развития и повышения прибыльности вашей компании, Москва 2006
6. Стивен Спинелли-мл., Роберт М. Розенберг, Франчайзинг. Путь к богатству, Москва, Вильямс, 2007
7. http://www.kp.ru/guide/populjarnye-franshizy.html