Հատված
Հասարակական հարաբերությունների սահմանադրականացման հիմնախնդիրների լուծումն առանց Սահմանադրության արժեբանական խոր վերլուծությունների` գրեթե անհնարին է: Սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրների մեջ առանձնահատուկ կարևորվում է Սահմանադրության և նրանում ամրագրված սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների բովանդակության բացահայտումը, ընկալումը և իրական կյանքի կանոն դարձնելը, որը վերջնարդյունքում պետք է նպաստի երկրում սահմանադրականության հաստատմանը: Վերջին տասնամյակներում հիշյալ հիմնահարցն իր ուրույն տեղն է զբաղեցրել միջազգային մի շարք գիտաժողովների օրակարգերում, դարձել գիտական հետազոտության առարկա և հրատարակվել գրքի, ամսագրի կամ գիտական հոդվածների ժողովածուի տեսքով:
Գրականության ցանկ
1. Գ. Հարությունյան, Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները, Երևան, 2005թ.,
2. Նոր բառագիրք հայկազեան լեզուի, հ. 2, Վենետիկ, 1837, էջ 688։
3. Արիստոտել, Աթենական հասարակարգը, Երևան, «Հայաստան», 2000թ.։
4. G. Harutyunyan, A. Mavčič — THE CONSTITUTIONAL REVIEW AND ITS DEVELOPMENT IN THE MODERN WORLD (A COMPARATIVE CONSTITUTIONAL ANALYSIS), Yerevan – Ljubljana,1999, p.382-392.
5. G. Harutyunyan, GONSTITUTIONAL CULTURE։ THE LESSONS OF HISTORY AND THE CHALLENGES OF TIME, Yerevan, 2009.
6. Крусс В.И. Теория конституционного правопользования. М., 2007, էջ 184: