Հատված
Իրավական պետության կառուցման գործընթացում կարևոր նշանակություն ունի ճիշտ՝ տվյալ պետության գոյատևման պայմաններին առավել համապատասխանող պետական կառավարման մոդելի ընտրությունը։ Պետական կառավարման արդյունավետ մոդելի ընտրության հիմնախնդիրը առավել արդիական է Արևելյան Եվրոպայի և, մասնավորապես, հետխորհրդային պետությունների համար։ Այդ երկրներում կատարվել և կատարվում են մեծածավալ և մեծաքանակ սահմանադրական փոփոխություններ, որոնք առաջին հերթին առնչվում են հենց պետական կառավարման մոդելների կատարելագործմանը։ Բացառություն չէ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականից մինչ օրս պետական կառավարման մոդելն այստեղ ենթարկվել է էական փոփոխությունների։ Այդ մոդելների առանձնահատկությունների գիտական վերլուծությունը հնարավորություն է ընձեռնում բնութագրելու գործընթացի ընդհանուր միտումները և օրինաչափությունները։
Գրականության ցանկ
1. Հանրային ծառայության մասին ՀՀ Օրենք
2. Конституционное право зарубежных стран, էջ 540-545:
3. Баглай М.В. Конституционное право Российской Федерации. М., 2007, էջ 141:
4. Мещеряков А.Н. Конституционные способы воздействия Президента Российской Федерации на исполнительную власть и связанные с ним особенности российской формы правления // Конституционное и муниципальное право, 2005, N 5, էջ 22:
5. Гессен В. М. Основы конституционного права. Пг., 1917, էջ 431:
6. Stephen Holmes, Superpresidentialism and its problems.// EECR.Vol 2. N4, Fall 1993/ Vol 3, N1. Winter, 1994, էջ 123-126: