Հատված
Դեմոկրիտեսը (մ.թ.ա. 460-370) ծնվել է Թրակիայի Աբդեր քաղաքում, հարուստ ծնողների ընտանիքում, որոնց թողած հսկայական ժառանգությունը ծախսել է տարբեր երկրներ (Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան) ճանապարհորդելու ընթացքում: Ասում են, երբ աբդերցիները մեղադրեցին Դեմոկրիտեսին հայրական ժառանգությունը անիմաստ վատնելու մեջ, «ծիծաղող փիլիսոփան» (այդպես էին անվանում Դեմոկրիտեսին) ցույց է տալիս իր աշխատությունները, և հայրենակիցները նրան մեծ պարգև են տալիս: