Սպինոզայի փիլիսոփայությունը

Գին՝ 1600դրամ
Էջերի քանակ՝ 8էջ
Փիլիսոփայություն
Աշխատանքի տեսակ՝ Ռեֆերատ
Աշխատանքի ID` 2593

Բովանդակություն

Հատված

17-րդ դարի եվրոպական փիլիսոփայության խոշորագույն դեմքերից էր հոլանդացի փիփսոփա Բենեդիկտ (Բարուխ) Սպինոզան։ Նա ծնվել է 1632թ. Ամստերդամում, հրեա առևտրականի ընտանիքում։ Հոր մահվանից հետո առժամանակ զբաղվում է առևտրով, սակայն չի դադարում հետաքրքրվել գիտության և փիլիսոփայության հարցերով։ Ազատախոհական հայացքներ պաշտպանելու համար 1656թ. Ամստերդամի հրեական համայնքր բանադրանքի է ենթարկում նրան։ Սպինոզան ստիպված հեռանում է Ամստերդամից և բնակություն հաստատում Հաագայի մոտ գտնվող գյուղական բնակավայրում։ Այստեղ նա զբաղվում է օպտիկական ապակիների հղկման գործով, միաժամանակ շարադրելով իր փիլիսոփայական աշխատությունները։ Սպինոզան մահացավ 1677թ. թոքախտից։ Կենդանության ժամանակ նա հրատարակեց ընդամենը երկու աշխատություն՝ «Դեկարտի փիփսոփայության հիմունքները» և «Աստվածաբանական-քաղաքական տրակտատը»։ Այս վերջին գիրքը լույս տեսավ անանուն և շուտով եկեղեցին մտցրեց արգելված գրքերի ցուցակի մեջ։ Փիլիսոփայի մահվանից հետո նրա բարեկամները հրատարակեցին «Հետմահու աշխատություններ» վերնագրով ժողովածուն, որի մեջ էր նաև նրա գլուխգործոց «Բարոյագիտություն» երկը։

Գրականության ցանկ

1. Ս. Զաքարյան , Փիլիսոփայության պատմություն, 2000թ.
2. http://philotheus.blogspot.com/2012/07/de-deo.html

Պատվիրել/