Հատված
Միջազգային տնտեսական վերարտադրության գործընթացում, դրամական միջոցների շրջապտույտի օրինաչափություններով պայմանավորված, անխուսափելիորեն առաջանում են ազատ դրամական միջոցներ, որոնք շահույթ ստանալու նպատակով, կարող են ներդրվել դրամի շուկայի գործիքներում կամ տրամադրվել ֆինանսատնտեսական տարբեր կազմակերպություններին, թե՛ տեղական շուկաների կտրվածքով, թե՛ միջազգային շուկաներում: Վերջինս կարևոր հանգամանք է միջազգային տնտեսական հարաբերություների զարգացման ու ընդլայնման համար: Դրամի շուկանհանդիսանալով ֆինանսական շուկայի կարևոր ենթաբաժիններից մեկը, մեծ նշանակություն ունի երկրում ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխման գործում: Բացի այդ, դրամի շուկայի հիմնական բնութագրիչները
ցածր ռիսկայնությունը, գործիքների բարձր իրացվելիությունը, ցածր եկամտաբերությունը և բանկային միջնորդության բարձր մակարդակը դրամի շուկան ավելի գրավիչ են դարձնում ներդրողների ավելի լայն շրջանակների համար:
Գրականության ցանկ
- Բադանյան Լ., Աբգարյան Կ., Սալնազարյան Ա. և ուրիշներ, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2010,
- Բայադյան Ա. Հ., Ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան, Երևան 2008,
- Թառումյան Գ., Բանկերի ֆինանսական վերլուծության հիմունքներ, Երևան 2003,
- Հայաստանի ֆինանսական համակարգը, ՀՀ ԿԲ 2015թ.