Հատված
Իրացվելիությունը կամ կարողությունը՝ մարել պարտավորությունները մինչև մարման ժամկետի լրանալը, վճռական է յուրաքանչյուր բանկի համար: Իրացվելիության ռիսկն այն ներկա կամ ապագա հավանականությունն է, երբ բանկն ի վիճակի չի լինի ճիշտ ժամանակին բավարարել իր պարտատերերի պահանջներն առանց լրացուցիչ կորուստներ կրելու, ինչը բացասաբար կազդի բանկի շահույթի և/կամ կապիտալի վրա: Իրացվելիության ռիսկն առաջանում է նաև, երբ բանկն ի վիճակի չի լինում կանխատեսել և արձագանքել շուկայական պայմանների այն փոփոխություններին, որոնք ազդում են բանկի կողմից ակտիվների արագ և նվազագույն կորուստներով իրացման վրա: Ընդհանուր առմամբ, էապես կարևորվում է բանկերում իրացվելիության բավարար մակարդակի պահպանումը, քանի որ իրացվելիության հիմնախնդիր առաջանալիս բանկերը ստիպված են արագ ներգրավել արդեն բավականին թանկ (բարձր տոկոսադրույքով) միջոցներ: Այլ խնդիր է գնահատել բանկի երկրորդային շուկայից արագորեն միջոցներ ներգրավելու հնարավորությունը, քանի որ անբավարար միջոցների առկայության դեպքում արագորեն միջոցներ ներգրավելու անհնարինությունը կարող է խաթարել բանկի բնականոն գործունեությունը: Այսպես, վերոնշյալ պարագայում բանկը կարող է կորցնել որոշ հաճախորդների, ինչը, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի շահույթի մակարդակի վրա: Իսկ եթե նշված իրացվելի միջոցների պակասուրդը հաճախակի բնույթ կրի, ապա դա կհանգեցնի բանկի վարկանիշի նվազման և ավանդների զանգվածային հետպահանջման:
Գրականության ցանկ
- «Իրական ինվեստիցիաների (կապիտալ ներդրումների) արդյունավետության գնահատման ցուցանիշների համակարգը» : Դասախոս. տեքստեր /Ե.Հ. Պարսեղյան; Մասն. խմբ.՝ Կ.Հ. Աբգարյան..Ե. : Տնտեսագետ, 2003.. էջ23
- В. В. Ковалев, В. В. Иванов, В. А. Лялин, «Инвестиции», 2-е издание, Москва, 2008, цтр. 288-291