Հատված
Կենսաթոշակային համակարգի նկատմամբ այսօրվա մեծ ուշադրության հիմնական պատճառը թերևս այն սոցիալական բարդ իրավիճակն է, որում հայտնվել է մեր հասարակությունը՝ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ժողովրդագրական և նույնիսկ ազգային բազմաթիվ ու բազմաբնույթ խմդիրների առկայությամբ և դրանց հրատապ լուծման ահրաժեշտությամբ: Կենսաթոշակային համակարգի շրջանակներում կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ ՀՀ-ում կենսաթոշակային համակարգը դեռևս գտնվում է անկայուն վիճակում, ինչն անխուսափելի է դարձնում բարեփոխումների իրականացումը: Գործող համակարգն ունի արմատական բարեփոխումների կարիք, որը պայմանավորված է ժողովրդագրական խնդիրներով, կենսաթոշակի չափի բարձրացման, կենսաթոշակի, աշխատավարձի և կատարված սոցիալական վճարների մեծությունների միջև անմիջապես կապ ստեղծելու անհրաժեշտությամբ, համակարգի ֆինանսական կայունությանապահովման և մի շարք այլ խնդիրներով:
Գրականության ցանկ
- Գ. Հովհաննիսյան, Սոցիալական ապահովության համակարգը ՀՀ-ում, Հայաստան 2020 զարգացման և անվտանգության ռազմավարություն, Երևան Տիգրան Մեծ 2002, էջ 300-303:
- Սոցիալական ապահովագրության գետական համակարգը, Ձայն վերլուծական տեղեկատվական լրատու, Տնտեսական զարգացման կենտրոն, N 6, հոկտեմբեր 2004, էջ 1:
- ՀՀ-ում կենսաթոշակային համակարգի բարեփոխման տեսականը, ՀՀ կենտրոնական բանկ նախագիծ, Երևան, 2003, էջ 5:
- Գ. Ջրբաշյան, Ա. Ջրբաշյան, Կենսաթոշակային համակարգերի ապագան Եվրամիու-թյունում AEPLAC, Հայաստանի զարգացումները Q3/05 (#8), Երևան, էջ 57:
- Լատվիայում և Էստոնիայում կենսաթոշակային բարեփոխումների ամփոփ նկարագիր, Եվրոպական ինտեգրման գրադարան, հատոր V, Երևան, AEPLAC, 2006, էջ 17