Հատված
Տնտեսավարման նոր պայմաններում ձևավորվել և ձևավորման նոր փուլում են գտնվում տարբեր տեսակի կորպորացիաներ, բաժնետիրական ընկերություններ, փոքր և միջին չափի տնտեսվարող սուբյեկտներ, ֆերմերային տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ֆինանսական համակարգը: Կորպորացիան արտադրության ոլորտում ինքնուրույն տնտեսական սուբյեկտ է, որն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, արտադրում է ապրանքներ, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, կարող է զբաղվել տնտեսական գործունեության տարբեր տեսակներով, որոնց նպատակն է շահույթի ստացումը և կապիտալի աճը: Տնտեսության զարգացմանը զուգահեռ նրանք կանգնում են մի շարք խնդիրների առջև, ինչպիսիք են ֆինանսական համակարգի բարելավվումը, ֆինանսական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ֆինանսական դրության կայունության ապահովումը: Այս խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել որոշակի ուսումնասիրություններ ապրանքի, կապիտալի, աշխատանքի և այլ շուկաներում: Որպես տնտեսական կատեգորիա շուկան հարաբերությունների ամբողջություն է, որն առաջանում է ապրանքների, ծառայությունների, ֆինանսական ակտիվների և դրանց գնորդների միջև:
Գրականության ցանկ
- Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2010,
- Щербаков В.А., Веселовский В.В. Финансовое планирование и управление формированием заемного капитала в развитии бизнеса предприятий на современном этапе развития российской экономики// Финансы и кредит. М., 2010 №19(307).
- Морозко Н.И. Системные исследования финансовых проблем малого бизнеса// Финансы и кредит. М., 2010 №11(299).
- ….