Հատված
Հաշվարկային հաշիվ ունեցող կազմակերպությունները իրենց տարածքից դուրս տեղաբաշխված մասնաճյուղերի, բաժանմունքների և այլ ստորաբաժանումների համար կարող են բանկում բացել ընթացիկ հաշիվներ: Այդ հաշիվները նախատեսված են մասնաճյուղերի կողմից հետևյալ գործառնությունների կատարման համար. կանխիկ գումարների տրամադրում հաշվարկային հաշվից՝ աշխատավարձի և գործուղման ծախսերի վճարման համար, միջոցների մուտքագրում կազմակերպության աշխատողների ավանդների և աշխատավարձից պահումների, ինչպես նաև արտադրական խնդիրների իրականացման համար փոխանցումներ: Հաշվարկային հաշվում կենտրոնացվում են ազատ դրամական միջոցները և արտադրանքից, կատարված աշխատանքներից ու ծառայություններից ստացված գումարները, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը և այլ մուտքագրումներ:
Գրականության ցանկ
- Հասմիկ Խաչատրյան, Գոհար Խաչատրյան “Հաշվապահական հաշվառումը բանկերում”, Երևան 2003
- “Արժութային կարգավորման և վերահսկողության մասին ե ՀՀ օրենք
- “Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ” Լ. Բադանյան
- “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ –ի տարեկան ֆինանսական հաշվետվութուններ