Հատված
Տնտեսության սոցիալական ոլորտը ներկայացնում է կենսական բարիքների սպառման միջոցով վերջնական պահանջմունքների բավարարման գործընթացը, այսինքն՝ ապահովում է տնային տնտեսությունների անհրաժեշտ կենսապայմանները: Այս գործընթացին, իհարկե, մասնակցում են արտադրության ճյուղերը, սակայն մենք կուսումնասիրենք բուն սոցիալական ոլորտը, որը ընդգրկում է գործունեության այն բնագավառները, որոնց աշխատանքի արդյունքները չունեն նյութաիրային տեսք: Այն ներառվում է տնտեսության միասնական համակարգում և ենթարկվում է երկրի զարգացման ընդհանուր օրինաչափություններին: Սոցիալական ոլորտը հասարակության գլխավոր արտադրողական ուժի՝ մարդու միջոցով մեծապես ազդում է հասարակական արտադրության վրա: Այդ ազդեցությունը տեղի է ունենում, երբ բարձրանում է հասարակության անդամների կրթական, մշակութային մակարդակը, նվազում են հիվանդությունները, կրճատվում են աշխատաժամանակի կորուստները, բարելավվում են սոցիալ-կենցաղային կամ բնակարանային պայմանները, մեծանում է զբաղվածությունը, զարգանում է մանկական նախադպրոցական ցանցը և այլն: Սոցիալական ոլորտի ճյուղերի զարգացումը նպաստում է բնակչության բարեկեցության բարձրացմանը:
Գրականության ցանկ
- Հ.Ղուշչյան ‘’Մակրոտնտեսագիտություն’’ Ե. 2000
- Т.А. Агапова, С. Ф.Серегина ‘’Макроэкономика” М. 2005.
- Вечканов Г.С. и др. ‘’Макроэкономика’’. Питер. 1999.
- Бункина М.К., Семенов В.А., ‘’Макроэкономика’’. М. 1997,
- Хайнц Ламперт. Социальная рыночная экономика. М. Издательство “Дело”. 1994.
- ….