Հատված
Ֆինանսական կայունության ապահովման նպատակով ամեն մի կազմակերպություն պարտավոր է իր ակտիվների, սեփական կապիտալի ու պարտավորությունների և դրանց բաղադրիչների միջև մշտապես ապահովել օպտիմալ հարաբերակցություն, որը հնարավորություն կտա մշակել ֆինանսական ռազմավարության հուսալի ծրագիր: Կազմակերպության բարվոք ֆինանսական դրությունը ապահովվում է հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությամբ: Այն բնութագրում է կազմակերպության ունակությունըիր ակտիվներով մարելու առկա պարտավորությունները, այլ կերպ ասած
ակտիվների` դրամական միջոցների վերածման ժամկետների և պարտավորությունների մարման ժամանակամիջոցի համապատասխանությունը: ԻՆչպես նաև կազմակերպության վճարունակությունը կախված է հաշվապահական հաշվեկշռի իրացվելիության աստիճանից, որը ցույց է տալիս դրամական միջոցներով ընթացիկ պարտավորությունների մարման հնարավորությունը: Հաշվապահական հաշվեկշռի իրացվելիությունը ավելի ընդհանրական հասկացություն է, քան կազմակերպության վճարունակությունը:
Գրականության ցանկ
- Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2010:
- Հաշվապահական հաշվառման ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2008:
- Меньшиков И. С., Сделки с ценными бумагами, М., ИКЦ “ДИС”, 2000.
- Морозко Н. И., Системные исследования финансовых проблем малого бизнеса// Финансы и кредит, М., 2010 №11(299).
- Холт Р. Н., Основы финансового менеджмента, М., Дело ЛТД, 1995.
- Финансовый менеджмент: учеб. пособие / под. ред. А. А. Комзолова, М.: Издательско-торговая корпорация, 2010