Հատված
Յուրաքանչյուր կազմակերպություն իր տրամադրության տակ ունենում է որոշակի միջոցներ, որոնք հանդես են գալիս հիմնական և շրջանառու միջոցների տեսքով: Վերոնշյալ երկուսը առևտրական գործընթացում մասնակցում են զուգահեռ: Դրանցից առաջինները իրենցից ներկայացնում են աշխատանքի միջոցների առարակայացված մասը, իսկ երկրորդըշրջանառու միջոցները, դրամական միջոցներն են, որոնք ավանսավորվում են շրջանառության միջոցներ ստեղծելու համար: Դրանք ապահովում են կազմակերպության անընդհատությունը և արագացնում են ապրանքների վաճառքը: Շրջանառու միջոցների կառուցվածքը լինում է տարբեր
կախված կազմակերպության մակարդակից, մասնագիտացման աստիճանից, գործունեության տևողությունից: Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց փոխվում է առարկաների կազմը, ավելանում են արհեստական փոխարինիչները, էներգիայի ու վառելիքի էժան ու ավելի խնայողական տեսակները, որոնց օգտագործումը նպաստում է շրջանառու միջոցների արդյունավետության աճին:
Գրականության ցանկ
- Բասովսկայա Գ. Ի., Գոգոլ Բ. Ի., Դավիդովա Գ. Ա. և այլոք — Առևտրի էկոնոմիկա: Երևան, «Լույս», 1969,
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Դասագիրք/ Լ. Բադալյան, Կ. Աբգարյան, Ա. Սալնազարյան և ուրիշներ. – Եր., Զանգակ-97, 2007թ.
- Валевич Р.П., Давыдова Г.А. — Экономика торговой организации, Минск, 2008
- Ребрин Ю.И. Основы экономики и управления производством. Конспект лекций. Таганрог: Изд-во ТРТУ, 2000.
- Фролова Т.А.Экономика предприятия. / Конспект лекций. Таганрог: Изд-во ТТИ ФЮУ, 2012.