Հատված
Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումըե կանոնակարգ 1-ով սահմանված կարգով: Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ է: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և նոր ստեղծվող բանկերի կանոնադրական կապիտալը կարող է համալրվել բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով: Մինչև 2005 թվականի հունիսի 28-ը բանկերի կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ: Առևտրային բանկերի համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:
Գրականության ցանկ
- ՀՀ ԿԲ կանոնակարգ 2
- https://www.cba.am/am/sitepages/fmoreserverequirements.aspx