Հատված
Զարգացած ֆինանսական շուկան ցանկացած երկրի տնտեսական կայունության երաշխիքներից մեկն է։Սակայն այդպիսի շուկա ունենալը բավական մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում։ Ներկայումս աշխարհում քիչ են երկրները, որտեղ ֆինասական շուկաները կայացած են և հենց այստեղ է կարևորվում պետական արժեթղթերի դերը: Պետական արժեթղթերի թողարկմամբ պետական բյուջեի դեֆիցիտի ծածկումը առավել արդյունավետ է փողի լրացուցիչ էմիսիայի կամ կենտրոնական բանկի տրամադրած վարկային գծի համեմատ, քանզի շրջանառության մեջ չապահովված փողի զանգվածը մեծ մասամբ հանգեցնում է արժեզրկման, իսկ տրամադրվող ուղղակի վարկավորումը, ինչպես վկայում է համաշխարհային փորձը, բավականին թանկ է և սահմանափակված շուկայական տնտեսություն ունեցող երկրների մեծ մասում, այդ թվում նաև ՀՀ-ում: Կենտրոնական բանկերի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության գլխավոր խնդիրը դրամական միավորի կայուն գնողունակ ուժի պահպանումն ու դրամական հաշվարկների և վճարումների սահուն համակարգի ապահովումն։ Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա հարկատուների, ներդրողների և միջազգային կառույցների համար:
Գրականության ցանկ
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 8, հոդված 154:
- Ա․Բ․Սալնազարյան «Արժեթղթերի շուկա» Ուսումնական ձեռնարկ, Երևան 2009,էջ 61
- «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք,հոդված 4
- ՀՀ ԿԲ տարեկան տեղեկագրեր
- Рынок ценных бумаг и биржевое дело…