Հատված
Վարկային կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել օրենքով սահմանված գործունեության տեսակները։ Յուրաքանչյուր երկրի զարգացվածության աստիճանը որոշվում է նաև քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական ծառայությունների բազմազանությամբ և մատչելիությամբ: Այդ երկու կարևոր պայմաններն ապահովելու համար ֆինանսական շուկան պետք է ապահովի ֆինանսական ծառայություններ առաջարկող տարբեր կառույցների համատեղ գոյությունը և առողջ մրցակցությունը: 2002թ. հունիսին ընդունվեց «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, ըստ որի վարկային կազմակերպությունը այդ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել այդ օրենքով սահմանված գործունեության տեսակները: Տարբերում ենք վարկային կազմակերպությունների ներքոշարադրյալ տիպերը` վարկային միություններ, խնայողական միություններ, լիզինգային կազմակերպություններ, ֆակտորինգային կազմակերպություններ, ունիվերսալ վարկային կազմակերպություններ։
Գրականության ցանկ
- Մենեջմենթ (Յու. Սուվարյանի ընդհ. խմբա•րությամբ): Երևան, Տնտեսագետ, 2002թ., էջ 147
- Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին ՀՀ օրենքը (ընդունված 08.12.2005թ.)
- Л.С. ”Темпы роста и структурные сдвиги в экономике. Москва. ”Экономика”, 2002г., стр. 146-150
- Managment in Banking. –L.: — IMF-BPP Publishing Lid, 2007
- ….