Հատված
Զարգացման որոշակի փուլում ձևավորվում են փոխատվական հարաբերությունները, որոնք լինելով տնտեսական օրինաչափությունների հետևանք ձեռք են բերում հարաբերական ինքնույրունություն և հետադարձ կապի սկզբունքով ազդում են տնտեսական համակարգի գործունեության վրա: Շուկան որպես այդպիսին բնութագրելու նպատակով անհրաժեշտ է այն դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից որպես տնտեսական կատեգորիա (հիմնական հասկացություն, ճանաչողական ընդհանրացում),իսկ մյուս կողմից՝ որպես դրա դրսևորման կոնկրետ ձև: Որպես տնտեսական կատեգորիա շուկան հարաբերությունների ամբողջություն է, որն առաջանում է ապրանքներ, ծառայություններ, ֆինանսական և այլ ակտիվներ վաճառողների և դրանք գնողների միջև: Որպես դրսևորման կոնկրետ ձև շուկան մեխանիզմ է, վայր, ինստիտուտ կամ կազմակերպություն, որը համախմբելով առանձին ապրանքների գնորդներին և վաճառողներին, ապահովում է այդ հարաբերությունների իրացումը: Առավել ընդհանուր դասակարգմամբ տարբերվում են ապրանքային, աշխատանքային և ֆինանսական շուկաները: