Հատված
Ֆինանսական համակարգի առավել երիտասարդ և արագ զարգացող հատվածներից մեկն է ածանցյալ գործիքների շուկան: Արդի ֆինանսական համակարգում կարևոր խնդիր է առկա ֆինանսական ճգնաժամերի և ածանցյալ գործիքների միջև կապի բացահայտումը: Ֆինանսատնտեսական ճգնաժամերում ածանցյալների խաղացած դերի վերաբերյալ տնտեսագետների տեսակետները տարանջատվում են: Մի մասը գտնում է, որ հենց ածանցյալներն են ֆինանսական ճգնաժամերի առաջացման պատճառ դառնում, իսկ տնտեսագետների մեկ այլ մաս էլ համարում է, որ դրանք առավելագույնը կարող են խորացնել արդեն իսկ ի հայտ եկած ճգնաժամը, այն էլ միայն անհաշվենկատ օգտագործման և վատ վերահսկողական համակարգի պայմաններում: Ածանցյալ գործիքները լինելով բավականին բարդ և ռիսկային գործիքներ և չլինելով իրական ակտիվներով ապահոված դարձնում են ակտիվների գների դինամիկան նկարագրող և ածանցյալ գործիքների գնահատման ադեկվատ տնտեսամաթեմատիկական մեթոդների օգտագործումը կրիտիկական կարևորության խնդիր` սպասվելիք ռիսկերի մասին ամբողջական և համապարփակ պատկեր ստանալու համար:
Գրականության ցանկ
1. Ռ. Սահակյան, Ֆինանսական գործիքներ և մեխանիզմներ, Երևան 2006թ., էջ 3
2. Ա. Մինասյան, Ածանցյալ արժեթղթերի շուկան որպես տնտեսության պետական կարգավորման լծակ, Рынок капитала в Армении, #8, 9 (40, 41), 29.04.2000, с. 45-48.
3. Ковалёв В.В. Курс финансового менеджмента: учеб. — М.: ТК Велби, Изд-во Проспект, 2008. – с.48
4. А.Б. Фельдман, Производные финансовые и товарные инструменты, Москва: Финансы и статистика, 2013, с. 47.
5. Лялин В.А., Воробьёв П.В. Рынок ценных бумаг: учеб. – М.: Проспект, 2009. с. 84
6. Банковское дело: учебник / О.И. Лаврушин, И.Д. Мамонова, Н.И. Валенцева [и др.]; под ред. засл. деят. науки РФ, д-ра экон. наук, проф. О.И. Лаврушина. – 5-е изд., стер. – М: КНОРУС, 2007. с. 68
7. Халл Дж.К. Опционы, фьючерсы и другие производные финансовые инструменты (пер. с англ., под ред. Клюшина Д.А.) Изд. 6-е, 2008г. — М: ИД Вильямс, c. 105