Հատված
Տնտեսավարման ներկա պայմաններում արտադրության և սպառման միջև ընկած է մի հսկայածավալ ոլորտ՝ յուրահատուկ օրինաչափությունների, ենթակառույցների, ինստիտուցիոնալ կառույցների, մասնակիցների և շրջանառող գործիքների ամբողջությամբ հանդերձ, որն իրենից ներկայացնում է շուկան: Շուկան որպես այդպիսին բնութագրելու նպատակով անհրաժեշտ է այն դիտարկել երկու տեսանկյունից. մի կողմից, որպես տնտեսական կատեգորիա (հիմնական հասկացություն, ճանաչողական ընդհանրացում), իսկ մյուս կողմից՝ որպես դրա դրսևորման կոնկրետ ձև: Որպես տնտեսական կատեգորիա շուկան հարաբերությունների ամբողջություն է, որն առաջանում է ապրանքներ, ծառայություններ, ֆինանսական և այլ ակտիվներ վաճառողների ու դրանք գնողների միջև: Որպես դրսևորման կոնկրետ ձև շուկան մեխանիզմ է, վայր, ինստիտուտ կամ կազմակերպություն, որը, համախմբելով առանձին ապրանքների գնորդներին (պահանջարկի ներկայացուցիչներ) և վաճառողներին (առաջարկողներ), ապահովում է այդ հարաբերությունների իրացումը: Այս տեսանկյունից դիտարկելով (որպես դրսևորման ձև), շուկան բազմազան է, ունի շատ տարատեսակներ և, կախված տարբեր բնութագիրներից, ամենատարբեր դասակարգումներ: Առավել ընդհանուր դասակարգմամբ տարբերակվում են ապրանքային, աշխատանքային և ֆինանսական շուկաները:
Գրականության ցանկ
1. Լ. Բադանյան և ուրիշներ, Ֆինանսներ, դրամաշրջանառության և վարկ, Երևան 2007թ.:
2. Ֆինանսներն և վարկ ուսումնական ձեռնարկ, Երևան 2003թ.
3. В. В. Иванов, Финансы, Москва, 2001г.