Հատված
Հասարակական արտադրության արդյունավետությունը պայմանավորված է տնտեսության իրական հատվածի և դրա ճյուղերի զարգացման հնարավորությունների օգտագործմամբ։ Ուստի արդյունաբերության բնագավառում վարվող տնտեսական քաղաքականությունը վճռական դեր է խաղում տնտեսության կայունության գործում։ Արդյունաբերությունը տնտեսության առաաջատարն է, որոշիչը, որով բնորոշվում է տվյալ երկրի զարգացման մակարդակը։Խորհրդային իշխանության վերջին տարիներին ՀՀ արդյունաբերությունը թողարկում էր ազգային արդյունքի կեսից ավելին:Հայաստանի անկախությունից հետո, հասկանալի պատճառներով, կրճատվեց ոչ միայն համախառն ներքին արդյունքը, այլ նաև արդյունաբերության համախառն արտադրանքը։ 2003թ արդյունաբերության համախառն արտադրանքը կազմեց ՀՆԱ-ի միայն 27․6%-ը։ Դա չի նշանակում, որ նվազել է արդյունաբերության դերը։Երևույթը ժամանակավոր է։Ապագայում արդյունաբերական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ում դարձյալ կավելանա և կապահովի ամբողջ տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացումը։
Գրականության ցանկ
1. Ղուշչյան Հ. Ավագյան Գ․ «Մակրոտնտեսական կարգավորում» Երևան 2008թ.
2. Ղուշչյան Հ., «Մակրոտնտեսական կարգավորում» Երևան 2005թ.
3. Տիգրանյան Ի. «Տնտեսության պետական կարգավորում» Երևան 2015թ.