Հատված
Ներշնչումը մեկ կամ մի քանի անձանց (սոցիալական խմբի) վրա խոսքի, գործողությունների և արտահայտիչ շարժումների օգնությամբ կատարվող այնպիսի ներգործությունն է, որը շրջանցում է ներշնչվողի գիտակցությունն ու կամքը և հանգեցնում է ներշնչողի համար ցանկալի գործողությունների, մտքերի, մտապատկերների և համոզմունքների առաջացման։ Ներշնչումը հենվում է ինքնաներշնչման վրա։ Ներշնչման և ինքնաներշնչման հոգեբանական մեխանիզմները ներկայումս լայնորեն օգտագործվում են ոչ միայն բժշկության, այլև մանկավարժության բնագավառում, ինչպես ուսուցման, այնպես էլ դաստիարակության նպատակներով։
Գրականության ցանկ
1. Նալչաջյան Ա. Ա., Հոգեբանական բառարան, Երևան, 1984 թ.
2. Гордеев М. Н., Гипноз, Практическое руководство, М., 2005