Հատված
Մաքսային ընթացակարգը ներառում է մաքսային մարմինների կողմից իրականացվող μոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ապրանքները և տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծելիս, ինչպես նաև այդ տարածքից արտահանելիս ու ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրելիս ապրանքների և տրանսպորտային միջոցների ձևակերպման ու μացթողնման ամμողջ գործընթացի ժամանակ կատարվող գործողությունները: ՀՀ ներմուծվող` Միության ապրանք չհանդիսացող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, Մաքսային կարգավորման մասին օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններին համապատասխան: ՀՀ-ից Միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող ապրանքները ձևակերպվում են հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով` Միության մաքսային օրենսգրքով, Մաքսային կարգավորման մասին օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կա գով և պայմաններին համապատասխան, եթե դրանք նախատեսված են Միության մաքսային տարածքից դուրս արտահանման համար:
Գրականության ցանկ
1. ՀՀ կառավարության կողմից 23.01.2014թ. ընդունված N61-Ն որոշում
2. Հայաստանի Հանրապետության «մաքսային կարգավորման մասին» օրենք 02.12.2015թ.
3. Մաքսային գործի հիմունքներ, ուս. ձեռնարկ, Կ, Աբգարյան և ուրիշներ, Եր., 2007,
4. Մաքսային գործի հիմունքներ, Կ. Աբգարյան և ուրիշներ, Եր., 2007թ
5. Таможенный кодекс таможенного союза 27.11.2009 г.,
6. Договор о создании единой таможенной территории и формировании Таможенного союза от 6 октября 2007 г.
7. Соглашение о принципах взимания косвенных налогов при экспорте и импорте товаров, выполнении работ, оказании услуг в Таможенном союзе от 25 января 2008 года