Հատված
Երկրների արտաքին տնտեսական հարաբերությունները և արտաքին առևտուրը անմիջականորեն կապված են տվյալ երկրների մաքսային գործունեության հետ: Մաքսային գործի առաջացումը և զարգացումը պայմանավորված են յուրաքանչյուր պետության ներքին և արտաքին պահանջներով, որոնց նպատակն է ապահովել երկրի ինչպես ազգային, այնպես էլ տնտեսական շահերը: Մաքսային հարաբերություններ հասկացությունը արտաքին տնտեսական գործունեության կարգավորման բնագավառում ենթադրում է տնտեսական, կազմակերպչական և իրավական փոխհարաբերությունների ամբողջություն և հիմնված է մաքսային քաղաքականության ուղղությունների հիմքի վրա: Ժամանակակից մաքսային հարաբերությունները ենթադրում են տարբեր պետությունների արտաքին տնտեսական գործուներության կարգավորման մաքսային մեթոդների փոխազդեցություն և փոխպայմանավորվածություն: Աշխարհագրական հայտնագործությունների արդյունքում արտաքին տնտեսական կապերի ընդարձակումը տվել է այլ նշանակություն. զգալիորեն ավելացել է մաքսային հարաբերություննեի սուբյեկտների քանակը: Որպես այդպիսին՝ մի կողմից հանդես են գալիս աշխարհի բոլոր պետությունները, որոնք ներկայացնում են արտաքին տնտեսական գործունեությանը և մշակում են արտաքին տնտեսական գործունեության սկզբունքները և նպատակները, իսկ մյուս կողմից՝ արտաքին տնտեսական գործունեության մեջ մասնավոր անձանց, ձեռնարկությունների ամբողջությունը, որոնք փոխներգործում են անմիջականորեն մաքսային մարմինների աշխատակիցների վրա:
Գրականության ցանկ
1. Մաքսային գործի կազմակերպման հիմնահարցեր: Ուսումնամեթոդական ձեռնարկ / Ա.Ս. Հարությունյան, 2-րդ լրամշ. Հրատ, 2008թ. 235-236 էջեր
2. Հայաստանի տնտեսական զեկույց 2016թ. «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը ՀՀ-ումե
3. ԵԱՏՄ օրենսգիրք հոդված 19-27
4. ՀՀ ԱՎԾ, մաքսային վիճակագրություն:
5. http://www.customs.am/Content.aspx?itn=csCIGoodsClassification
6. Tоварная номенклатура внешнеэкономической деятельности содружества независимых государств 5-aя редакция (01.01.2012)
7. WTO, ITC and UNCTAD “ World Tariff Profiles 2015”, էջ 8-11
8. Eurasian Economic Commission‚ „„WTO, Integration in Eurasia and Eurasian Economic Union„„ // Third China Round Table on WTO Accessions: Post Accession “Maximizing the Benefits of WTO Membership and Global Economic Integration”, Dushanbe, Tajikistan, 2 to 5 June 2015, p. 11.