Հատված
Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշման և գնահատման տարբեր և անկայուն համակարգերի կիրառումն առևտրի ծավալների աճի հիմնական խոչնդոտն է: Մաքսային գործի կազմակերպման առումով չափազանց կարևորվում է սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը, քանի որ այն հիմք է հանդիսանում ոչ միայն մաքսային պարտադիր վճարների հաշվարկման, այլ նաև` արտաքին առևտրի հաշվեկշիռը կազմելու համար: 2002թ դեկտեմբերի 10-ին, Ժնևում, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շտաբ-կայանում, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության` ԱՀԿ-ին անդամակցելու համաձայնագիրը, որն էլ ավելի արդի դարձրեց մաքսային սահմանով տեղափոխվող
ապրանքներ մաքսային արժեքի որոշման հարցի լուսաբանման անհրաժեշտությունը: Պարզելով այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի հանրապետության մաքսային մարմինների կողմից ԱՀԿ-ի կանոններին և գործող օրենսդրության իրականացված փոփոխություններին համապատասխանեցնելու համար, անհրաժեշտ է մաքսային արժեքի որոշման խնդիրն ավելի խորությամբ ուսումնասիրել, բացահայտել օրենքի սահմաններում առկա հնարավորությունները, և անհրաժեշտ անելիքները` տնտեսական հարաբերությունների ձևավորման և ընդլայնման ներկա փուլում Հայաստանում հաջողությամբ աշխատելու համար:
Գրականության ցանկ
1. Ա. Հարությունյան «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը», 2004թ., Երևան:
2. Ա. Ճուղուրյան, «Մաքսային գործ», ուս. ձեռն., Եր., 2007 թ.
3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք, գլուխ 13,
4. www arlis.com
5. www costoms.am
6. www armstat.am