Հատված
Պետության կողմից արտաքին տնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը մեծապես աջակցում են մաքսային մարմինները, որոնց արտաքին տնտեսական կապերի և գործունեության իրավասության հիմքը ներպետական տնտեսական օրենսդրությունն է, ինչպես նաև միջազգային առևտրային գործունեությունը կարգավորող պայմանագրերը և համաձայնագրերը: Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 16.07.2012թ.-ի թիվ 54 որոշում): Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հիմնվում է Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա: Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգը (Harmonizet Commodity Description and Coding System-HS) ընդունվել է համաձայն 1984թ. հունիսի 14-ի «Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի մասինե միջազգային կոնվենցիայի և պաշտոնապես ճանաչված է աշխարհի ավելի քան 150 երկրներում, 1988թ. հունվարի 1-ից: Համաձայն ներդաշնակեցված համակարգի (ՆՀ), ֆիզիկապես շարժունակ ցանկացած ապրանքատեսակ դասակարգված է ապրանքային 21 բաժիններում (դրանք նշվում են հռոմեական թվանշաններով` I-XXI):
Գրականության ցանկ
1. Պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին, ընդունվել է 29.05.2014, ուժի մեջ է մտել 02.01.2015 ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.24:
2. Պայմանագիր մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին, ընդունվել է 27.11.2009, ուժի մեջ է մտել 02.01.2015, ՀՀՊՏ 2015.01.21/3 (1092) Հոդ. 29:
3. ՀՀ օրենքը մաքսային կարգավորման մասին, Ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, ուժի մեջ է մտել 02.01.2015, ՀՕ-241-Ն:
4. Դ. Գալոյան, «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ասպեկտները», Երևան, 2014թ.
5. Դ. Գալոյան, ՀՀ մասնակցութունը արտադրության գործոնների միջազգային շարժին, Երևան, 2015թ.
6. Չատինյան Գ. Ս., Պապոյան Հ. Լ. «Մաքսային գործառնությունների կազմակերպումը»: Դասախոսության տեքստ.- Եր.: Հեղինակային հրատարակություն, 2008.
7. http://www.armstat.am/