Հատված
Համաձայն, «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի 1996թ. հունիսի 15-ի թիվ 287 հրամանագրի, ՀՀ կառավարության կառուցվածքում ստեղծվեց ՀՀ պետական եկամուտների նախարարությունը: ՀՀ Վարչապետի 1999թ. հուլիսի 15-ի թիվ 425 որոշումով հաստատվեցին «ՀՀ պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը» և «ՀՀ Պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը»: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 6-ի թիվ 603 որոշման ՀՀ պետական եկամուտների նախարարության կազմից առանձնացվեց մաքսային վարչությունն ու ստեղծվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն: 2014թ. մայիսի 8-ին «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկը և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին՝ ստեղծելով «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
Գրականության ցանկ
http://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIY2018