Հատված
Հաշվի առնելով «էլիտա» կատեգորիայի բազմակողմանիությունը նպատակահարմար է սահմանել դրա տերմինաբանական լրացումը: Ս.Ի. Օժեգովի և Մ.Յու. Շվեդովի պնդմամբ. «էլիտա» տերմինը ծագում է elite ֆրանսերեն բառից՝ ինչը նշանակում է լավագույն, ընտրված, ընտրյալ, «ընտրյալ մարդիկ»: Քաղաքագիտության մեջ էլիտա են անվանվում այն անձինք, ովքեր իրենց գործունեության բնագավառում ստացել են ամենաբարձր գնահատականը: «Էլիտա» կատեգորիային հավասարազոր հասկացություններ են. «իշխող վերնախավ», «իշխող շերտ», «իշխող շրջանակներ»: Ինքնուրույն էլիտիստական կոնցպցիաները առաջացան միայն 19-րդ հարյուրամյակի վերջում, պայմանականորեն ասած հակաէլիտիստական տեսությունների և գաղափարների հետ պայքարում: Օրինակ, Ֆրանսիացի լուսավորիչ Ժ.Ժակ Ռուսոյի կողմնակիցները, ելնելով ժողովրդական ինքնավարության անբաժանելիությունից, համարում էին, որ քաղաքացիների կողմից անգամ իրենց իրավունքնեի մի մասի փոխանձումը իշխանության ներկայացուցիչներին բերում է ժողովրդաիշխանության համակարգի փլուզմանը, այդ կերպ հերքելով կառավարողների և կառավարվողների գործառույթների բաժանման նպատակահարմարությունը:
Գրականության ցանկ
1. Մարգարյան Մ., Քաղաքական ընտրանին և ժողովրդավարական անցման հիմնախնդիրները ՀՀ-ում, Երևան, 2006
2. Մարգարյան Մ., Ժողովրդավարության համախմբումը որպես հանրային կառավարման համակարգի կայացման գրավական, Եր., 2004
3. Մարգարյան Մ., «Գլոբալ քաղաքակրթության հիմնախնդիրները», Կառավարում, 2001’1
4. Մարգարյան Մ., «Քաղաքական լիդերություն», Եր., 2001թ.
5. Г. К. Ашин.,А. В. Понедельков, В. Т. Игнатов., Основы политической элитологии, Москва, 1999, стр. 78