Հատված
Արտաքին միջավայրի կարևոր բաղկացուցիչներից, հետևաբար՝ նաև որոշումների ընդունման արտախորհրդարանական ազդեցության կենտրոններից են մշտական «կոնտրագենտները», որոնք ուրույն կերպով մասնակցում են որոշումների ընդունմանը: Դրանց շարքին են դասվում կառավարող էլիտայի ընտրվող (պատգամավորներ) և նշանակվող (պետական պաշտոնյաներ, պետական բյուրոկրատիա) մասը, հզոր բիզնես-կորպորացիաները, հասարակական կարծիքը, քաղաքական ընդդիմությունը, քաղաքական կուսակցությունները, ԶԼՄ-ն (ներառյալ լրատվամիջոցների սեփականատերերը և գովազդատուները), փորձագիտական-ակադեմիական շրջանակները, քաղաքացիական և միջազգային կառույցները: «Կոնտրագենտների» կարգավիճակի ամրապնդումը պայմանավորված է նրանով, որ նրանց դիրքորոշումները և շահերը կարող են ոչ միայն ազդել հասարակական նպատակների և պետության գործունեության կողմնորոշիչների վրա, այլև որոշակի պայմաններում փոխել դրանք: Դրա համար էլ պատկերացումներն այն մասին, թե պետությունը միշտ իրականացնում է համընդհանուրի շահերը, չի համապատասխանում իրականությանը:
Գրականության ցանկ
1. Suskind R., The price գf loyalty: George W. Bush, the White House, and the Education of Paul O’Neill. Simon & Schuster. New York, 2004.
2. Почепцов Г.Г., Стратегический анализ. Стратегический анализ для политики, бизнеса и военного дела, Киев, 2004.
3. Алмонд Г., Пауэлл Дж., Стром К., Далтон Р., Сравнительная политология сегодня, М., Аспект Пресс, 2002.
4. В. И. Жуков, Карпов А.В., Политический менеджмент, Изд. Институт психотерапии, 2004.
5. Federal Regulation of Lobbying Act of 1946.