Հատված
Մարդու դերը հասարակության և պետության մեջ ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսին է նրա հասարակական դիրքը, այսինքն՝ ինչ տեղ է զբաղեցնում տվյալ անձը հասարակական արտադրության և բարիքների բաշխման մեջ, հասարակության և պետության գործերի կառավարման մեջ, հասարակական կյանքի այլ կարևոր ոլորտներում: Ակնհայտ է, որ արտադրության ղեկավարների հասարակական դիրքը գերադասելի է այն իրականացնողներից, հասարակական բարիքներ տիրապետողներինը՝ ունեզուրկներից, պետական ապարատում պաշտոններ զբաղեցնողներինը՝ ոչ պաշտոնատար անձանցից և այլն: Պետությունն իրավունքի միջոցով ամրագրում է մարդկանց հասարակական, այսինքն՝ փաստացի վիճակը՝ նրանց իրավական դրության, իրավական կարգավիճակի ձևով: Ասվածից հետևում է, որ անձի իրավական վիճակը նրա փաստացի վիճակն է տվյալ հասարակության և պետության մեջ, որն ավելի կամ պակաս լրիվությամբ (նայած պետության կառավարման ձևի և քաղաքական ռեժիմի) իր արտացոլումն է գտնում իրավունքի մեջ:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 2015թ.
2. Ն.Ա. Այվազյան, ՀՀ սահմանադրական իրավունք, Երևան, 2005
3. Ներսեսյանց Վ.Ս.: Իրավունքի և պետության տեսություն, Երևան, Նաիրի, 2001թ.:
4. Козлова Е.И., Кутафин О.Е. Конституционное право России. М., 1998