Հատված
Անձի ազատության դեմ ուղղված հանցագործությունները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ գլխի հոդվածներով: Մասնավորապես անձի ազատության դեմ ուղղված հանցագործություններից են հանդիսանում` մարդուն առևանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը և այլն: Անձի ազատության, արժանապատվության և անձեռնամխելիության իրավունքները համարվում են հիմնական սոցիալական ձեռքբերում: Դրանք հանդիսանում են քրեաիրավական պաշտպանության օբյեկտ և գտնվում են պետության պաշտպանության ներքո: Այդ իսկ պատճառով էլ այդ իրավունքները հաստատվել են առաջին միջազգայի իրավական ակտերում, ինչպիսիք են, օրինակ՝ Մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հռչակագիրը և այլ փաստաթղթեր: Ազատությունը չափազանց բազմակողմանի հասկացություն է: Նրա իրավական ասպեկտների լիարժեք ուսումնասիրության համար անհրաժեշտ է կողմնորոշվել նաև նրա փիլիսոփայական և սոցիալ-պատմական բովանդակության վրա, հաշվի առնելով մարդկային գիտակցության զարգացմամբ, հասարակությունում անհատի դիրքի հետ կապված խնդիրները:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), ընդ. է 1995թ. հուլիսի 5-ին, ՀՀՊՏ 2005.12.05/:
2. ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ՀՀՊՏ 1998.09.21/22(55):
4. ՀՀ քրեական իրավունք, հատուկ մաս, Երևան, 2014:
5. Է.Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976:
6. Беляева Н., Орешкина Т., Квалификация преступлений, посягающих на личную свободу /Законнсть 1994, N11:
7. Гаухман Л. Д., Насилие как средство совершения преступления, М., 1974:
8. Советское уголовное право, Часть Особенная, Киев, 1968:
9. Сташис В. В., Бажанов М. И., Преступление против личности в УК УССР и судебной практике Харьков, 1987:
10. Загородников Н. И., Преступление против личностьи, М., 1962: