Հատված
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից է դատական իշխանության անկախության ապահովումը՝ արդյունքում անկախ դատարանի կայացումը: Այս առումով, նոր փուլ մտած դատաիրավական բարեփոխումների առանցքային նպատակը, մեր կարծիքով, նրանում է, որպեսզի դատական իշխանությունը և դրա ինստիտուցիոնալ կառուցվածքը ոչ միայն ձևականորեն, այլև իրականում նպաստեն լիակատար և պրոֆեսոնալ արդարադատության իրականացմանը՝ զերծ ցանկացած կամայական միջամտություններից: Արդար և արդյունավետ դատական իշխանության կայացման հրամայականն ամրագրված է Հանրապետության Նախագահի 2012թ. հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրում, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանություն ապահովող դատական համակարգի ու օրենսդրության առկայությունը և դրանցով պայմանավորված` իրավական ու դատական բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից մեկը»:
Գրականության ցանկ
1. Տ.Մուկուչյան, Դատական իշխանությունը և դրա իրականացման տեսաիրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում, 2015թ.
2. Վ.Ենգիբարյան, Գ.Թորոսյան, Դատական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և զարգացման հեռանկարները, 2014թ.
3. ՀՀ Սահմանադրություն, 2015թ.