Հատված
Իրավաբանական վարդապետության կարևոր բաղադրատարրն է իրավագիտության կողմից մշակված և պետական-իրավական պրակտիկայում կիրառվող տարբեր բնույթի իրավական ակտերի տեքստում որոշակի նորմատիվ իրավական բովանդակության կոնկրետ իրավադրույթների արտաքին արտահայտման կանոններն են: Այդ կանոնների հանրագումարն ընդունված է անվանել «իրավաբանական տեխնիկա», նման այն բանին, որ իրավաբանական դոգմատիկան հաճախ ամբողջությամբ մեկնաբանում են «իրավաբանական արհեստ» (իրավաբանական հմտության, վարդապետության՝ արվեստի իմաստով): Ընդ որում, իրավական ակտի տեքստ ասելով նկատի է առնվում գրավոր տեքստը, քանի որ գրավոր մշակույթի պայմաններում խոսքը գրավոր իրավունքի մասին է: Սակայն, սկզբունքորեն կարելի է խոսել իրավաբանական տեխնիկայի մասին նաև իրավական ակտերի բանավոր տեքստերի (օրինակ, չգրված սովորութային իրավունքի բանավոր տեքստերի կամ գրավոր իրավունքի արդի դարաշրջանում իրավական ակտի բանավոր տեքստի մասին, երբ իրավական ակտի տեքստն արտահայտվում է բանավոր իրավասահմանման ձևով՝ բանավոր խոսքով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլն, իրավական ակտի բովանդակության բանավոր հրապարակման տեսքով) կիրառմամբ:
Գրականության ցանկ
1. Ս.Քոչարյան, Իրավաբանական տեխնիկայի հիմունքներ, 2013թ.
2. Алексеев С.С. Общая теория права: В 2-х т, Т. 2. — М.: «Юридическая литература», 1981.
3. Шебанов А.Ф. Вопросы теории нормативных актов в советском праве.-Автореф. докт. дисс., М., 1965,
4. Законодательная техника. Под ред. Д.А. Керимова. Л., 1965,
5. Юков М.К. Место юридической техники в правотворчестве.-Правоведение, 1979, № 5,
6. Ковачев Д.А. О понятии законодательной техники.-Ученые записки ВНИИСЗ. Вып. 18. М., 1969,