Հատված
«Իրավական ընտանիք» արտահայտությունը գուցե թվա ոչ այնքան բնորոշ արտահայտություն իրավագիտությանը, բայց երբ 19-րդ դարում սկսվեց և հատկապես 20-րդ դարում զարգացավ համեմատական իրավագիտությունը՝ որպես մեթոդ և հետո արդեն որպես առարկա, մենք ունեցանք այդ հետաքրքիր ձևակերպումը՝ իրավական ընտանիք: Այսօր անհնար է պատկերացնել իրավաբանի կյանքը առանց համեմատական իրավագիտության, որովհետև համեմատական իրավագիտությունը թույլ է տալիս ժամանակակից իրավաբանին իր կողմից առաջարկված կամ իր կողմից մտածվող որոշակի իրավական լուծումների փորձարկումները տեսնել այլ երկրների փորձի մեջ: Գլոբալիզացիայի ժամանակակից դարում համեմատական իրավագիտությունը շատ մեծ զարգացման ու արդյունավետության պոտենցիալ ունի: Այն սկսեց շատ հետաքրքիր դատողություններ անել, բացահայտել հետաքրքիր օրինաչափություններ, որոնք էլ ամփոփեց «իրավական ընտանիք» հասկացության մեջ: «Իրավական ընտանիքները» կամ ժամանակակից իրավական համակարգերը ենթարկվում են որոշակի դասկարգման և տարբեր գիտնականների կողմից առաջարկվում է դասակարգման տարբեր մոտեցումներ որոնք կատարվում են տարբեր հիմքերով:
Գրականության ցանկ
1. Ներսեսյանց Վ. Ս., Իրավունքի և պետության տեսություն, Երևան, 2002,
2. Օհանյան Վ., Իրավական մշակույթի և ավանդույթների զադեցությունը իրավունքի աղբյուրների համակարգի ձևավորման վրա, Պետություն և իրավունq N 1 (67), Երևան, 2015,
3. Алексеев С. С., Государство и право, Начальный курс, Москва, 1999,
4. Давид Р., Жоффре-Спинози К., Основные правовые системы современности, Москва,1999,
5. Давид Р., Основные правовые системы современности, М.: 1988,
6. Осакве Кр., Типология современного российского права на фоне правовой карты мира. Государство и право, M., Nգ. 4, 2001: