Հատված
Հայաստանում և արտերկրում բնակվող հայության տարանջատվածությունն իր կնիքն է դնում հայ ազգի արդի զարգացման բոլոր բնագավառների վրա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեւոր: Ըստ այսմ էլ՝ Հայաստան-սփյուռք փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները կարիք ունեն խոր ու բազմակողմանի ուսումնասիրության: Աշխարհով մեկ սփռված հայության հոծ զանգվածների ստեղծագործական ներուժը ներկայումս ընդգրկում է գլոբալ մասշտաբներ: Տարածական ցրված վիճակում ինտեգրվելով միջազգային հանրույթի մեջ և ձեռք բերելով նորագույն մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ, տնտեսական և քաղաքական կշիռ` հայերը հնարավորություն ունեն ձևավորելու միջմայրցամաքային և տարածաշրջանային այնպիսի կառույցներ, որոնք կնպաստեն ներազգային տնտեսական, քաղաքական, սոցիալական ու մշակութային համագործակցությանը: Սակայն կան այդ գործընթացին խոչընդոտող մի շարք գործոններ, որոնց մեջ վճռական դեր են կատարում հայության խոշոր ու հավաք հատվածների նվազումը (արտագաղթ ՀՀ-ից, ավանդական համայնքների փոքրացում) և տարածական ցրումը: Դրանց հետևանքով ազգը կրում է քանակական և որակական կորուստներ, սահմանափակվում են ներազգային համագործակցության հեռանկարները:
Գրականության ցանկ
1. Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Ա և Բ, Հայպետհրատ, Եր., 1964 և 1967:
2. Դալլաքյան Կ. Հայ Սփյուռքի պատմություն, «Զանգակ-97» հրատ., Եր.,2004, 288 էջ:
3. Հայկյանց Ա., ՀՀ կոլիցիոն-իրավական կարգավորման որոշ խնդիրներ երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման պարագայում, 2008թ.:
4. Հայրենիք – Սփյուռք հարաբերությունները 1988–2001 թթ. , ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Եր., 2011, 240 էջ:
5. Մելքոնյան Է., Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, «Մուղնի» հրատ., Եր., 2005, 584 էջ:
6. Մինասյան Է., Վարդանյան Ա., Հայրենիք – Սփյուռք առնչությունները ՀՀ անկախության տարիներին (1991−2009 թթ.), «Պոլիգրաֆ» ՓԲԸ, Ստեփանակերտ, 2010, 200 էջ:
7. Авакьян С. А., Гражданство Российской Федерации. М., 1994, էջ 17:
8. Ануфриева Л.П. Международное частное право: В 3-х т. Т. 2. Особенная часть. Учебник. М., 2002,
9. Бояре Ю. Р. Вопросы гражданства в международном праве. М., 1986, էջ 28:
10. Графский В. Г. Всеобщая история права и государства. М., 2002, էջ 29
11. Козлов В.И., Диаспора. Свод этнографических понятий и терминов. М., 1986. С. 26.