Հատված
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների դատավարական պաշտպանությունը: Իրավունքի խախտման կամ վիճելի իրավահարաբերությունների դեպքում յուրաքանչյուր շահագրգռված անձ կարող է դիմել դատարան և պահանջել պաշտպանել դրանք: Քաղաքացիական դատավարությունում խախտված կամ վիճարկվող իրավունքի կամ օրենքով պաշտպանվող շահի պաշտպանության վերաբերյալ պահանջը կոչվում է հայց: Հայց եզրույթը ինքը բացահայտում է իր էությունը, այն է` որոնել, փնտրել, հայցել պաշտպանություն, հասնել պաշտպանության: Իրավունքի խախտման դեպքում անհրաժեշտություն է առաջանում «հայցել» դրա պաշտպանությունը: Պետական մարմինը, որն իրականացնում է այդպիսի պաշտպանություն` դատարանն է: Միայն դատարանին դիմելը առանց հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող և հայցադիմում ձևակերպված վիճելի նյութաիրավական պահանջի կդառնա առարկայազուրկ և անիմաստ: Եթե առկա չէ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, ուրեմն չկա նաև ինքը` հայցային վարույթը և չեն կարող գործել այդ վարույթի հետ կապված նյութաիրավական և դատաիրավական այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են հայցային վաղեմությունը, հայցապահանջները միացնելը և անջատելը, հայցից հրաժարվելը, հայցն ընդունելը, հաշտության համաձայնությունը, հայց ապահովելը, հայցը մերժելը, հայցը բավարարելը և այլն: Հայցն այն իրավական միջոցն է, որով սկսվում է դատարանի գործողությունն ուղղված խախտված կամ վիճարկվող իրավունքի օրենքով պաշտպանվող շահի պաշտպանությունը:
Գրականության ցանկ
1. Պետրոսյան Ռ.Գ., ՀՀ Քաղ. դատավարություն, 3-րդ հրատ., 2007թ., էջ 304-306:
2. В.В. Вандылов, Д.В. Дернова ”Иск и право на иск в процессе” стр150-151:
3. В. А. Мусина, М. А. Чечиноб “ Гражданский процесс” учебник 1998 г., стр. 472
4. Рязановский В. А. “Единство процесса” Москва 1996г., стр. 13-15, Добровольский А.А. “Исковая форма защиты права” Москва, 1965г., стр 77
5. М. А. Гуревич “ Учение об иске” стр. 6,10; Шакарян стр.200