Հատված
Մարդու իրավունքների պաշտպանության՝ աշխարհում գոյության ունեցող համակարգերից ամենաարդյունավետը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավապաշտպան համակարգն է: Նշված Կոնվենցիայի արժեքը պայմանավորված է ոչ միայն հռչակված իրավունքներով, այլ այդ իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմներով։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով նախատեսվում են մարդու իրավունքների պաշտպանության երկու պաշտոնական իրավական կառույցներ՝ Մարդու իրավունքների հանձնաժողովը և Եվրոպական դատարանը, որոնց կողմից իրականացվում է մարդու իրավունքների իրական և օբյեկտիվ պաշտպանություն, և որոնց արդյունավետությունը միջազգային ծավալներով անգերազանցելի է:
Գրականության ցանկ
1. Այվազյան Վ. «Մարդու իրավունքներ և ազատություններ»։ Ուսումնական ձեռնարկ. Տիգրան Մեծ, 2007թ.
2. Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույց. Եվրոպայի Խորհուրդ/Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, 2011 թվական
3. Зарубаева, Е. Ю., Койсин А. А. Механизм подачи и рассмотрения жалоб Европейским судом по правам человека. Сибирский Юридический Вестник. — 2001. — № 1.