Հատված
Սահմանադրական իրավունքը Հայաստանի Հանրապետաթյան իրավունքի համակարգի առաջատար ճյուղն է. Այն իրավական նորմերի համակցություն է, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները, և այդ նպատակով սահմանում է պետական իշխանության որոշակի համակարգ: Այդ նորմերը մարդկանց վարքագծի համապարտադիր կանոններ են, որոնց պահպանումն անհրաժեշտության դեպքում ապահովվում է պետական հարկադրանքի տարբեր ձևերի կիրառմամբ: Այդ նորմերը բնութագրվում են ներքին միասնությամբ, որոշակի ընդհանուր հատկանիշներով՝ պայմանավորված հասարակական այս հարաբերությունների առանձնահատկություններով, որոնց կարգավորմանը նպատակաուղղված են դրանք: Սահմանադրական իրավունքը կարգավորում է հասարակական կյանքի առավել կարևոր և բարդ ոլորտները, այդ իսկ պատճառով իրավունքի համակարգում այն ձեռք է բերում առաջատար տեղ: Ըստ էության, սահմանադրական իրավունքից է սկսվում ազգային իրավունքի ողջ համակարգի, դրա բոլոր ճյուղերի ձևավորումը:
Գրականության ցանկ
1. Ն. Այվազյան, ՀՀ Սահմանադրական իրավունք, 2012թ
2. Хессе К. Основы конституционного права ФРГ. М., 1981