Հատված
Վարչական իրավունքի սուբյեկտների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում ֆիզիկական անձինք։ Այդպիսիք են համա8վում ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Վարչական իրավունքի անհատական սուբյեկտների շարքին կարող են դասվել նաև հանրային ծառայողները, սակայն միայն այն դեպքեում, երբ վերջիններս հանդես չեն գալիս, որպես իշխանական լիազորությունների կրողներ, այլ մտնում են վարչաիրավական հարաբերությունների մեջ՝ ընդհանուր հիմունքներով: Օրինակ, հանրային ծառայողը դիմում է վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցով և այլն։ Վարչական իրավունքի հիմնական սուբյեկտն են հանդիսանում ոչ թե պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, այլ` քաղաքացիները։ Դա պայմանավորված է քաղաքացիների իրավունքների և շահերի գերակայությամբ՝ հանրային իշխանության նկատմամբ։ Պետությունը, դրա մարմինները և պաշտոնատար անձինք կոչված են ծառայելու հասարակությանը, դրա յուրաքանչյուր անդամին։ Այս փոխհարաբերության համատեքստում վճռորոշ իրավական նշանակություն ունի նաև մարդկանց նկատմամբ պետության պարտավորությունների առնչությամբ սահմանադրական կարգի հիմունքներն ամրագրող հիմնադրույթը. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մաս)։
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք:
2. Գ.Դանիելյան, Երևան, 2012թ.