Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում յուրաքանչյուր կազմակերպություն իր տնտեսական գործունեությունից ստանում է ֆինանսական արդյունքներ, որոնք բնութագրվում են շահույթի (վնասի) մեծությամբ: Շահույթը համարվում է կազմակերպության տնտեսական գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական, ամփոփ և սինթետիկ ցուցանիշը: ՀՀՄՍ 8` «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի համաձայն` զուտ շահույթը (վնասը) կազմակերպության սովորական գործունեությունից և արտասովոր հոդվածներից առաջացող ֆինանսական արդյունքն է` հաշվի առած էական սխալները և հաշվային քաղաքականության փոփոխությունները: Սովորական գործունեությունը տվյալ կազմակերպության կողմից իրականացվող և դրա հետ առնչվող գործունեությունն է: Գործնականում եկամուտների և ծախսերի բոլոր հոդվածների միջոցով որոշված, տվյալ ժամանակաշրջանի զուտ շահույթը կամ վնասը, սովորական գործունեության արդյունք են: Այն իր հերթին ստորաբաժանվում է գործառնական և ոչ գործառնական գործունեության: Արտասովոր բնույթի եկամուտները և ծախսերը հստակորեն տարբերվում են կազմակերպության սովորական գործունեությունից ստացված ֆինանսական արդյունքներից, հետևաբար` չի ակնկալվում դրանց պարբերականությունը: Ֆինանսական արդյունքների մեջ են ներառվում նաև նախորդ տարիների եկամուտներն ու ծախսերը և շահութահարկի գծով ծախսը: Կազմակերպության ֆինանսական արդյունքները ձևավորվում են տվյալ ժամանակաշրջանում հաշվեգրման սկզբունքով ճանաչված եկամուտների և ծախսերի համադրումից: Ըստ ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ՀՀ օրենքի (26.12.2002թ.)` եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական օգուտների ավելացումն է, որը տեղի է ունենում ակտիվների ներհոսքի կամ աճի կամ պարտավորությունների նվազման ձևով, և որը հանգեցնում է սեփական կապիտալի աճի, բացառությամբ մասնակիցների կողմից սեփական կապիտալում կատարված ներդրումների հետևանքով սեփական կապիտալի ավելացման:
Գրականության ցանկ
1. ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտ
2. ՀՀՄՍ 8 «Հաշվապահական հաշվառման քաղաքականություն, փոփոխություններ հաշվապահական հաշվառման գնահատումներում և սխալներ» ստանդարտ
3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք
4. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
5. Առաքելյան Կ., Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.,
6. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.,
7. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.
8. Հաշվապահական հաշվառում ուսումնական ձեռնարկ, Երևան 2014թ.,
9. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, (ուսումնական ձեռնարկ), Երևան 2002,
10. Ефимова О. В. Финансовий анализ: методы и процедуры. М. ФиС. 2001г с 71,