Մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկումը բաց տնտեսությունում

Գին՝ 2800դրամ
Էջերի քանակ՝ 14էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2782

Բովանդակություն

Ներածություն
Մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկումը բաց տնտեսությունում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Ցուցանիշները տնտեսական երևույթների, գործընթացների քանակական հատկանիշները բնութագրող մեծություններ են: Մակրոտնտեսական ցուցանիշները արտահայտում են երկրի ամբողջ տնտեսության գործունեության արդյունքները և դրանց օգտագործման ուղղությունները: Սովորաբար բոլոր երկրների համար սահմանվում է ցուցանիշների հաշվարկման միասնական կարգ, որն անվանվում է «Ազգային հաշիվների համակարգ»: Այդ համակարգը պարունակում է սկզբունքներ, ըստ որոնց` մակրոտնտեսական ցուցանիշները հաշվարկվում են որոշակի պահանջ-ներին համապատասխան: Նախ, դրանք պետք է արտահայտեն ամբողջ երկրում ստեղծված արդյունքը, թողարկված արտադրանքը և կատարված ծառայությունները: Երկրորդ հիմնական պահանջը վերաբերում է դրանց հաշվարկման մեթոդիկայի պարզությանը: Ցուցանիշները պետք է ունենան հաշվարկման պարզագույն, հստակ մեթոդիկա, որպեսզի հնարավոր լինի համադրել տարբեր ժամանակների գործունեության արդյունքները: Վերջապես, այդ ցուցանիշները պետք է արտացոլեն տնտեսական տվյալ կատեգորիայի էությունը, նրա էական հատկանիշների ամբողջությունը: Մակրոտնտեսական ցուցանիշները իրենցից ներկայացնում են տվյալ հասկացության միավորված ագրեգատային մեծությունը: Օրինակ, երբ հարկեր տերմինը օգտագործում ենք որպես մակրոտնտեսական հասկացություն, ապա նկատի է առնվում պետության բոլոր հարկային եկամուտները` անկախ հարկերի տեսակներից, գանձման եղանակից, վճարող սուբյեկտից և այլն:

Գրականության ցանկ

1. Հ. Ղուշյան, Մակրոտնտեսական կարգավորում, Երևան 2002թ.
2. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.

Պատվիրել/