Հատված
Ժողովրդավարության մեկնությունների ներկայիս համատեքստում կարևորվում են քաղաքացիական հասարակության հաստատությունների, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների ազատ գործունեության հնարավորությունները, պետական կառույցների հետ դրանց փոխգործակցության մոդելները: Քաղաքացիական հասարակության համակարգում hասարակական կազմակերպությունների տեղին ու դերին վերաբերող հարցադրումները համեմատական քաղաքագիտության տեսական և գործնական նշանակություն ունեցող և արդիական կարևորություն ներկայացնող հիմնախնդիրներից են: Տևական ժամանակ «պետություն» և «քաղաքացիական հասարակություն» հասկացությունները չէին տարբերակվում, ավելին՝ հանդես էին գալիս որպես համարժեք իրողություններ: Այդ հասկացությունների իմաստային սահմանները հստակեցվեցին, երբ տարանջատվեցին դրանց գործառույթները: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, պետական իշխանության կառույցների հետ համագործակցությունը, դրանց ստեղծման և զարգացման մեխանիզմները, դերն ու նշանակությունը իրավական պետության և ժողովրդավարության կայացման գործընթացում դարձել են գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների առանցքային թեմաներից մեկը:
Գրականության ցանկ
1. ‹‹Հասարակական կազմակերպությունների մասին›› ՀՀ օրենք (ընդունվել է 04.12.2001թ.), հոդված 3 // http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1295:
2. Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պաշտոնական կայք՝ https://www.icrc.org/en
3. Համաշխարհային բանկի պաշտոնական կայք՝ http://web.worldbank.org
4. Андреева О. С., Неправительственные организации и политические изменения в мировом сообществе, Известия Алтайского государственного университета // Политология, № 4-3, 2010, էջ 243-246:
5. Погорельский А. В., История развития международного правозащитного движения, Воронежский государственный архитектурно стрительный университет
//http://www.hist.vsu.ru/cdh/Articles/part9/09-06.htm
6. Грум. Дж., Растущее многообразие международных акторов / Международные отношения: социологические подходы // Под ред. проф. П. А. Цыганкова. — М.: Гардарика, 1998, стр. 222-239:
7. Погосян Г. А., Армянское общество в трансформации, Ер., Изд.-во “Лусабац”, 2003, էջ 221, «UNDP Strategy on Civil Society and Civic Engagement». UNDP, 2012, «Strategy on government — civil society cooperation in post-2015». BMZ strategy paper 5/2014, Germany, «FAO Strategy for Partnerships with Civil Society Organizations».
8. Akiyama N., Synergy or a Marriage of Convenience: An Emerging Japanese State-Civil Society Interaction over Humanitarian Assistance Policy // Paper, Research Fellow, Center for the Promotion of Disarmament and Nonproliferation Japan Institute of International Affairs, էջ 4 // http://www.mofa.go.jp/policy/emergency/pdfs/aid_policy_japan.pdf
9. «CIVICUS, Քաղաքացիական հասարակության ինդեքս: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, անցումային փուլից դեպի համախմբում: Վերլուծական զեկույց»: Եր., 2010, էջ 43: